Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/70

Այս էջը հաստատված է

1857

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՐԹԱԾ ՀԱՅ ԱՂՋԻԿ


Շուշա՛ն, շուտով դեմքըդ ծածկե՛, ձյուն դու թվի՛ր մըրոտած.
Տե՛ս, սիգաճեմ ման է գալիս հայ աղջիկը մեր կըրթած.
Վարդի գույնը уж не в моде: то-ли дело бледный лик!
Այստեղումը бледный են դիփ հա՛մ աղջկունք, հա՛մ կնանիք:
5 Ի՞նչ է գաղտնին бледныйության, այդ հայտնի չէ՛ ոչ ոքին:
Միայն կասեն, որ շատուց է կավիճն ունի բարձր գին։
Առավոտ է, մեր աղջիկը հայլիից չի հեռանում,
Նորա ծընողք այսօր ճաշի гвардеец են ըսպասում.
Гвардеец է, լա՛վ միտք արեք, Հայ չէ՝ անշնորհ ու տըգետ,
10 Гвардеец է՝ փայլուն շորով, ուսին դըրած эполет.
Տուն կըմտնի, գըլուխ կըտա այնպե՜ս սիրուն, շնորհաշուք,
Որ մեր կըրթած հայ աղջըկա սիրտը կանե тук-тук-тук!
Էնդուր համար նա հայլիից օրն ի բուն չի պուկ գալի,
Гвардеец-ին դուր չի գալը խիստ է նորանը ըզգալի։
15 Ո՛չ լոկ դեմքով պիտի դուր գա, այլ և անուշ խոսքերով,
Ինչպե՜ս, ի՞նչ կերպ, դուք կը հարցնեք, այդ էլ չըգիտե ոչով։
Բարձի տակը պահած ունի նա George Sande–ի roman-ը
Գիշերները մորից թաքուն կարդում է մինչ չորս ժամը.
Անհատական այդ աղբյուրից նա քամում է անդադար
20 Սիրո զգացմունք, սիրո խոսքեր—կանանց սըրտին մըխիթար:
Նա գըտավ յուր идеал-ը, այսօր ճաշին կըտեսնե
Նա յուր անտես սիրահարին, ում որ սիրտը տվել է։
Հայո՛ց աղջիկ, Հայո՛ց աղջիկ, գնա՛ առաջ, մի վախիլ,
Бледный դեմքըդ, շինծու խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիլ։
25 Гвардеец-ին դուր չես գալի,— ի՞նչ ափսոսանք, ի՞նչ վնաս,
Քեզ սիրահար гусар, улан, артиллерист կունենաս։
Դու փո՛րձ փորձե նորից դուր դալ, անույշ ժպտա՛ ու խոսե՛,
Քըսանմեկըդ արդեն մոտ է, տե՛ս, առաջիդ մեծ փոս է։
Բայց մի՛ թողնիլ դու George Sande-ին, идеал-իդ մի՛ ուրանալ.