30
Թե ոչ ջահիլ, գոնե ծերուկ կառնե քեզ ռուս генерал.
Բայց զգուշացի՛ր դու հայերից, գին չեն դնիլ, չեն սիրիլ
Քեզ, ինչպես դու ցանկանում ես. դու քեզ Հային մի՛ մատնիլ:
Փորձ փորձեցիր ու դուր չեկար ո՛չ улан–ին, гусар-ին,
Քըսանհինգըդ մոտենում է. Հա՛յ աղջիկ, վա՜յ քու հալին։
35
Հայո՛ց աղջիկ, Հայո՛ց աղջիկ, գնա՛ առաջ, մի՛ վախիլ,
Бледный դեմքըդ, սիրուն խոսքըդ ովի՞ն ասես չեն խաբիլ։
Տարիներըդ ակոս ձըգեց քու շնորհալի երեսին,—
Վընաս չի կա,— подруг-ներդ դորա համար ճար ունին.
Երբ որ տանն ես՝ մի՛ հրամայիլ տըղոց քեզի մոտենալ,
40
Դուրս գնալիս՝ лик–իդ ձըգե՛ դու կըրկնածալ հաստ вуаль
Հարցնողներից ուշի-ուշով ծածկե՛ տարիդ ծընընդյան,
Ու ամենին հավատացո՛ւր, որ տասնութ ես տարեկան։