Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/75

Այս էջը հաստատված է
ԲԱՐԻ ԽՐԱՏ

Նվեր Գաբրիել Պատկանյանին



   Դեռ չի գըրած՝ առաջ դու լա՛վ միտք արա,
Ո՞վ է խեղճիդ գըրվածները առնողը.
Հետո՝ և այն մասին փոքր ինչ հո՛գս արա,
Որ քեզ սիրե քու հարգելի կարդողը։

   5 Դու այս երկու հանգամանքը լա՛վ հիշե,
Քու քանքարի վըրա շատ հույս մի՛ դընիլ,
Եղի՛ր թեկուզ Խորենացի, Եղիշե,
Չըսիրելով քեզ՝ գըրքերըդ չեն գընիլ։

   Գըրքիդ մեջը պարսավանք մի՛ տալ հային,
10 Հայը խըրատ (թեև խելոք) ատում է.
Մի՛ ծիծաղիլ նորա տխմար գործերին,
Որ նա ավանդ հորենական կարծում է։

   Մի՛ դու Հային իր խոր քընեն արթնացնիլ,
Բարոյական քունը նորա անուշ է.
15 Կամ անցյալը նորա առջև մի՛ հիշիլ,
Այդ անցյալը նորա աչքին սուր փուշ է։

   Գովե՛ նորա այն սըխրալի արարքը,
Որ խեղճ հայը երազումն էլ չի արել,
Նորա ամոք բնությունը ու բարքը,
20 (Սուտ պարծանքը Հայերի խելքն է տարել)։

   Գրե՛, թեկուզ լեզուդ լինի սանսկրիտին,
Հայը շատ ուշք կարդացածին չի դընում.