Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/79

Այս էջը հաստատված է

60 Անմեղ թըռչնոց լըսում էին երգերը.
Մին էլ հանկարծ թոթափեցան ճյուղերը.
Բվեճը նըստավ ծառի վըրա ու գոռաց,
Հորը, մորը պատճառելով սուգ ու լաց.
«Ձեր աղջիկը, անբախտ Նազլուն չէ՛ կենդան,
65 Էլ դուք նորան տեսնելու չե՛ք հավիտյան.
Թըռավ կորավ արև խըղճուկ որբուկին,
Երկնից Տիրոջ ավանդեց նա իր հոգին»։