Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/80

Այս էջը հաստատված է
ՈՂԲ

Հայազգի աշակերտաց Ներսիսյան դպրոցին



   Պարսկի լըծից զզված,
Բյուր ցավ քաշելով՝
Եկանք Թիֆլիս, ազատ
Քաղաք կարծելով։

5 Ծնողք ասին՝ «Անդ շատ
Կան ազգասերներ,
Նոքա անշուշտ կ'լինին
Ձեզ պաշտպան և տեր»։
Ուրախ փախանք թուրքի
10 Գավազանիցը.
Ի՞նչ հույս ունեինք մենք
Չար գազանիցը։
Հերերս ասացին մեզ՝
«Գընացե՛ք Թիֆլիս,
15 Այժմ նա է նոր—Աթենք
Մանկաց հայ ազգիս։
Ներսիսյան դպրոց կա
Այնտեղ խիստ շըքեղ,
Որի հատը երկրիս մեջ
20 Չկա ոչ մի տեղ»։
Շուտ հավատացինք մենք,—
Միամիտ էինք,
Մեր գլխուն գալիքը,
Դեռ չը գիտեինք։
25 Տաճկի, պարսկի երկրումը