Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/89

Այս էջը հաստատված է

Ուրջուներեդ քեզ ոչինչ շահ չըկա,
Թո՛ւյլ տուր, որ բըռնի հալածեմ նոցա։

Դու որդիք ունիս չորս միլիոն ու կես,
90 Թե հանկարծ գաղթեն՝ նոցա տեղ ունե՞ս,
Ըստինքիդ կաթը խնայե՛ օտարեն,
Գալու որդիքըդ քաղցած, ծարավ են...»։

Հարավ, հյուսիսեն փոշի վերացավ...
Ձայն, տրոփ, խոսք, շըշուկ զիլ-զիլ լըսվեցավ...
95 Մասսա ճակատեն մեգը հեռացավ...
Մանուկ-Հայաստանն ոտքի կայնեցավ...