Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/93

Այս էջը հաստատված է
ԲԱՐՈՅԱՎԵՊ


«Զի ուր գանձք ձեր են՝ անդ և սիրտք ձեր եղիցին»։


Ավետարան


   Գըծուծ հարուստ, վաճառական մեծատուն,
Քաղցած, ծարավ նստավ մինչև օր մահուն.
Հիվանդ ընկավ, վայ սիրտ, վայ սիրտ կանչելով՝
Հոգին տվեց, էլի վայ սիրտ կըրկնելով։

   5 Կին ու որդիք անմըխիթար են սըգում
Թե ինչի՞ նա վա՜յ սիրտ, վա՜յ սիրտ էր կանչում.
Բըժիշկ բերին, որ ճանաչե՝ թե ի՞նչ էր,
Որ նորա սիրտ այնպես սաստիկ տանջում էր։

   Բըժիշկը ճեղքեր նորա փորը, ու տեսան,
10 Որ մեռելի սիրտը չըկա... Նայեցան...
«Մի՜թե սա սիրտ բընավ չուներ փորումը,
Երբեք սիրտը ցաված չէ՞ր յուր օրումը»։

   Գիտնոց մեկը ասաց. «Զուր տեղը մի՛ հոգաք,
Նորա սիրտը թե ո՜ւր է, շուտ կիմանաք.
15 Բացե՛ք արկղը, ուր որ նորա արծաթն է»...
Բացին, տեսան, որ արծաթի մեջ սիրտն է...

   Մի՛ զարմանաք, տերունական սուտ չէ բան.
Սիրտը անդ է, ուր որ գանձուց մթերք կան։