Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/94

Այս էջը հաստատված է
ԱՂՋԻԿ ՔԵԶ ԿԱՍԵՄ, ՀԱՐՍԻԿ ԴՈՒ ԼՍԵ


Առավոտները ուշ պիտի չելլես,
Արևի ծագում անտես տի չանես,
Անկողնեդ ելար, իսկ և իսկ հագվե՛,
Աղջիկ՝ քեզ կասեմ, հարսիկ՝ դուն լըսե։
5 Իրիկունները ուշ պիտի պառկիս,
Տան հոգսը մեծիդ գլխին չըթողնիս,
Մի շտապիր պառկել, գիշերն երկայն է.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Տունըդ ու տեղըդ լավ պիտի նայես,
10 Զավակ կունենաս պիտի խընամես,
Քեզ էլ քու մայրը խընամք տարել է.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Մառան կունենա սև կամ պահարան
Պիտի չըթողնես բաց անտիրական
15 Քընջերը լիքը՝ կընոջ պատիվ է.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Թե պարտեզ ունիս պտղաբեր ծառոց,
Միրգ շատ չորացո՛ւր վասն ընտանյաց քոց,
Թարմ պտուղք կերթան, պահելուն չորն է,
20 Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Շուտ շուտ մի՛ էրթար հարևներու տուն,
Որ չըսովորիս պես-պես չարություն,
Քեզ զբոսարան քու տունը կարծե.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
25 Աղտոտ ու մրոտ չերևնաս մարդուդ.
Միշտ մաքուր, իստակ, ժպիտ մեջ շպթնունդ,
Օտարներու դեմ գըլուխդ ծածկե.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։