Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/95

Այս էջը հաստատված է

Չիմանա օտարն ձեր պակասությունը,
30 Ուրախ ՚տի ելնես հարևնի դեմը,
Ով էլ գա ձեր տուն շընորհքով ճամփե.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Կար, կարկըտանըդ այլոց մի՛ հանձնիր,
Դու ձեռքով արա ու մի՛ շտապիր,
35 Այս օրվա բանըդ այսօր կատարե.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Տունըդ ու տեղըդ պահպանե իստակ,
Մի թողնիր, որ տանդ մկներն անեն ծակ,
Դուռըդ ու երդիկդ միշտ փակած պահե,
40 Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։
Օտարներու հետ մի շատ մոտենար,
Որ քեզ կուլ չի տան, շատ մի քաղցրանար,
Շատ մի դառնանար, որ քեզ չի թըքե.
Աղջիկ քեզ կասեմ, հարսիկ դուն լըսե՛։