Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/99

Այս էջը հաստատված է
ԱԲԵՂԱ


   Ցուպը ձեռին, գըլխին վեղար, տերողորմյան համրելով,
Սուրբ Աթոռից դեպի մի գեղ գընում էր նա շտապելով.
Միջօրեի հեղձուկ տոթը տեղի տըվեց մեղմ զովին,
Բայց հայր սուրբը անըզգա էր բնության անգին պարգևին։
5 Թո՛ղ և թըռչնոց երամակքը պար բոլորած երգեին,
Հազարերանգ դաշտի ծաղկունք բուրումն ի վեր խընկեին,
Թո՛ղ զեփյուռը զերթ հրեշտակի բերնեն ելած շունչ՝ շընչեր,
Նորա սիրտը չէին գրավիլ, նա բնություն սիրող չէր։
Ոլոր-մոլոր ճանփա բըռնած դեպի մի գեղ մենավոր,
10 Աշխարհք էլ գար տակնուվրա՝ բնավ փույթը չէր մեր սուրբ հոր.
Սևին տըված մի տընակ կար՝ նա այնտեղ էր վըռազում,
Գուցե բուրկեն, զով, դայլույլիկ էր անդ նորան սպասում...
Գընա, հայր սուրբ, ուր ձգում է թափը բնության քու հոգին,
Միայն Աստված է սըրտագետ, մարդ չիմանալ քու գաղտնին.
15 Շատ-շատ՝ պիտի բամբասվիս դու, այդ քեզ համար չէ՛ նոր վիշտ,
Մարդկան ազգը չարլեզու է, էր, և կլինի այդպես միշտ։
Հողեմ գլուխը բամբասողին, ճրշմարտությունն բարվոք է.
Խոնարհեցո՛ւ ունկդ, հայր սուրբ, երկմըտությունս իմ մեկնէ՛.
Քեզ ո՞վ ստիպեց աշխարհ մոռնալ, ուրանալ տուն, ազգական,
20 Արհամարհել անմեղ վայելք, կյանքըդ սևցնել հավիտյան.
Քու ամուլ մո՞ր ուխտի զոհն ես-զոհ գովանի հըլութեան,
Թե՞ դու կամավդ խոստմունք արիր-զոհ կարճամիտ մանկության։
Կրոնեն ավել չունենալով հըզոր պաշտպան աշխարքում,
Արդյոք կյանքիդ վիշտք ստիպեցին պատսպարվել քեզ վանքում,
25 Թե՞ Սիկստոսի օրինակեն հրապուրելով քու հոգին,