բոլոր ռուսներին, որոնք չէին պատկանում ուղղափառ եկեղեցուն: Տասնյակ միլիոնավոր ռուս ռասկոլնիկներին, աղանդավորներին (սեկտանտներին) ռուսական պետությունը համարում էր իրեն թշնամի տարրեր և անհաշտ կռիվ էր մղում նրանց դեմ: Մի ազգային պետություն այդպիսի ընթացք երբեք չէր կարող թույլ տալ իրեն:
Ցարական իշխանության համար դավանանքն էր կարևորը, արժեքավորը. ազգությունը՝ անկարևոր էր և անարժեք:
Տարօրինակ և միևնույն ժամանակ բնորոշ չէ՞, որ իշխանության այս մտայնությունն անցավ և ռուս ընդդիմադիր հոսանքներին, ռուս ինտելիգենցիային:
Ճիշտ է, ռուս ընդդիմադիրներին, հեղափոխականների, առաջադեմ ինտելիգենցիայի դավանանքը ուղղափառ եկեղեցին չէր, բայց նրանց դավանանքը նույնչափ ապազգային կամ հակազգային էր, որչափ և ցարական իշխանությանը:
Ռուս ինտելիգենցիան չէր կամենում ճանաչել ազգային տարբերությունները, ազզգության ուրույն և անկախ զարգացման անհրաժեշտությունը, ինչպես և ցարական բյուրոկրատիան: Ռուս ինտելիգենցիան և վիճակի չեղավ ըմբռնելու, որ մարդկային պատմության, մանավանդս նորագույն պատմության իսկական սուբյեկտը ազգությունն է և ոչ թե հասարակական որևէ այլ հավաքականություն, սոցիալական այլ խմբակցություն:
Սլավոնասիրական, նախորդնիկական, տոլստոյական, սոցիալիստական ուսմունքները, որ այնքան մոլեգին կերպով յուրացնում ու կիրառում էր կյանքի մեջ ռուս ինտելիգենցիան, հիմնված էին ազգության ժխտման վրա կամ, լավագույն դեպքում, ապազգային բնույթ ունեին:
Այսպես, օրինակ, սլավոնականությունը ճանաչում էր՝ իբրև պետական ստեղծագործության սուբյեկտ՝ սլավոնական ցեղը, բայց ոչ ռուս ազգությունը:
Նարոդնիկությունն ընդունում էր՝ իբրև պետության հիմք՝ աշխատավոր ժողովուրդը, բայց ոչ ազգությունը, որ միանգամայն տարբեր բան է, որովհետև աշխատավոր ժողովուրդը կարող է բաղկացած լինել ազգայնորեն խառն տարրերից:
Տոլստոյականությունը ձգտում էր պետական կյանքը դնել կրոնական հիմքի վրա:
Վերջապես, ռուսական սոցիալիզմը պետության, իշխանու-