Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/11

Այս էջը սրբագրված է

րար դրամատիրական անունն են կրում, մէկ կողմից արգելք են հանդիսանում՝ սահմանափակում են ուրիշ ձևի տնտեսութիւնների զարգացումը, միւս կողմից եղածները խեղաթիւրում են։ Իրենց գոյութեամբն իսկ նրանք չեն թոյլ տալիս, որ զարգանան աշխատանքի հաւաքական ձևերը, ուր գործաւորները պիտի կարողանային հաւասար աշխատել և հաւասար վայելել: Միւս կողմից նրանց խոչնդոտ են դառնում ընկերային (սօցիալական) խոշոր տնտեսութեան զարգացման։

Գործաւորները բաւականաչափ միջոցներ չունէն, որ կարողանան անհատական տնտեսութեան դէմ մաքառել. նրանց պակասում է անհրաժեշտ դրամագլուխը: Գալով ընկերային տնտեսութեան՝ թէև ամէն կերպ ձեռնտու է հասարակութեան, որ իր տնտեսութիւնը հանրացնի և խոշոր չափերի հասցնի, բայց այդ բանը վնասակար է մասնաւոր սեփականատէրերի անհատական շահերին։ Ահա թէ ինչու սրանք ամէն կերպ արգելք են՝ դառնում ընկերային տնտեսութեան զարգացման:

Այստեղ է որ հանդէս են գալէս ներկայիս մասնաւոր՝ դրամատիրական տնտեսութեան բոլոր վնասակար և կործանիչ կողմերը ։ Դէմ լինելով հանրային տնտեսութեան և հաւանական աշխատանքին, տնտեսական կեանքի մէջ նրանք մտցնում են մի տեսակ անիշխանութիւն։ Նրանք հաշւի չեն առնում հրապարակի պահանջը. իրար դէմ մրցելու տենչով՝ նրանք յաճախ արտադրում են պէտք եղածից աւելի ապրանք իրար վնասելու փափագից մղւած՝ նրանց ճգնում են կործանել հակառակորդին։ Այս անողոք մրցման սոսկալի հետևանքները ծայրայեղ չափեր են առնում