Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/16

Այս էջը սրբագրված է

րաւոր դործաւորներ: Աճում Է անհատական սեփականութիւնը և հսկայական չափեր առնում: Դրամատէրերը և սեփականատէրերը օրէցօր ահագին շահեր են ստանում, իսկ բանւորները համեմատաբար միշտ աւելի պակաս վարձ են առնում:

Եւ այսպիսով՝ իսկապէս ստեղծւում է մէջ դասակարգ: Նրանցից մէկը կենդրոնացնում է իր ձեռքում գիտութիւնը, որով իշխում է բնութեան ոյժերին. նրան են պատկանում գործիքները, մեքենաները, գործարանները, երկաթուղիներն ու նաւերը — մի խօսրով արդիւնաբերական և փոխադրման բոլոր միջոցները: Իսկ միւս դասակարգը՝ աշխատաւորները, որոնք թւով անհամեմատ շատ են առաջիններից և որոնք իրենց աշխատանքով ստեղծում են հսկայական հարստութիւններ և միշտ աւելի պակաս մասն են ստանում իրենց արիւն–քրտինքով առաջ բերած այդ արդիւնքներից։ Սրանից յետոյ շատ բնական է, որ այս երկու դասակարգերի մէջ սկսւում է մի ներքին խուլ մրցում, շահերի մի հակամարտութիւն:

Այս հակամարտութիւնը, որ սկզբում աննկատելի է շատերի համար, կամաց—կամաց մտնում է հասարակութեան գիտակցութեան մէջ: Տարրերային մղումին յաջորդում է աւելի կամ պակաս պայծառ գիտակցութիւնը: Երբեմն մութ և անլուծելի համարւած կնճիռները պարզւում են մարդու գիտակցութեան լոյսի օգնութեամբ. և որքան տարբեր դասակարգերը պարզ և որոշ են գիտակցում իրենց փոխադարձ դիրքն ու առնչութիւնը, այնբան աւելի նրանց միջև եղած հակամարտութիւնը դառնում է բացարձակ կռիւ ու մրցում: