Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/22

Այս էջը սրբագրված է

հետև բռնութեամբ և ստիպումով միայն մարդկանց մի չնչին փոքրամասնութիւն տիրում և հարստահարում է ժողովրդական հսկայ զանգւածներին, խլում է նրանց աշխատանքի արդար արդիւնքը։

Ընկերվարականները պահանջում են, որ պետութիւնը դադարէ բռնութեան և դասակարգային տիրապետութեան գործիք լինելուց։ Պետութիւնը շատ աւելի բարձր նպատակ ունի. նրա պաշտօնն է սատար լինել քաղաքակրթութեան. և իր այս բարձր պաշտօնը, որ իր իսկական կոչումն է միանգամայն, նա կարող է կատարել կազմակերպելով ընդհանուր աշխատանքը յօգուտ ընդհանրութեան:

Այս ծրագրի իրագործութիւնը աշխատաւոր ժողովուրդին կը տայ բարեկեցութիւն և ազատութիւն։

Հասարակական հարստութիւնը ընդհանուր առմամբ գնալով աճում է շարունակ, բայց գործաւոր մարդու վիճակը չի փոխւում: Ամենահարուստ երկիրներում մարդիկ յաճախ մեռնում են քաղցից եւ չքաւորութեան մէջ։ Հարստութիւնը այսօր հարստահարութեան և կախման աղբիւր է։ Նա պատկանում է ո՛չ թէ ամէնքին, այլ մի չնչին փոքրամասնութեան: Աշխատաւորութեան հսկայ զանգւածը կախւած է այդ փոքրամասնութիւնից, որովհետև նրանից է գործ ստանում և օրավարձ՝ ապրելու համար։ Աշխատաւորի այս նեղ կացութիւնից օգտւելով՝ փոքրամասնութիւնը չարաչար նեղում և հարստահարում է քրտնաթոր գործաւորին և հողագործին։

Մենչդեռ եթէ հարստութիւնը համայնացած լինէր, եթէ բոլոր հարստութիւնը պատկանէր