Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/24

Այս էջը սրբագրված է

Փոխադարձաբար հասարակութեան վարի խաւերը բթանում են չարքաշ ու երկարատև մարմնական աշխատանքից։ Խաւարի և տգիտութեան մէջ ծաղկում են ամէն կարգի մոլութիւններ: Ամենատարրական պահանջներն անգամ գոհացում չեն գտնում և թշւառ մարդկութեան մի խոշոր հատւածը այս նեղ ու խեղդող կացութիւնից դուրս գալու համար՝ երկու անպատիւ և կործանիչ դուռն ունի միայն — յանցանքը և անառակութիւնը:

Մինչդեռ ընկերվարական կարգերը վերջ կը տային թէ՛ մարդու այս անվայել վիճակին և թէ վնասաբեր անհաւասարութեան։ Համերաշխութեան թևերի տակ խելացի և արդար կազմակերպութիւն կը ստանար մարդկային աշխատանքն ու բարօրութիւնը: Այս նոր պայմանների մէջ մարդ — անհատն այլևս ստիպւած չէր լինի այլասերւելու և փչանալու անգործութիւնից կամ չարքաշ աշխատանքից:

Միայն այս պայմանների մէջ մարդկային անհատը կարող է բազմակողմանի և ներդաշնակ զարգանալ։ Մարդը այլևս չի նեղւիլ քաղցից կամ զրտից և նրա բոլոր ոգեկան ոյժերը անարգել թռիչք կը ստանան: Այս կարգերի մէջ միայն երևան կը գայ մարդու բովանդակ ոյժն ու կարողութիւնը յօգուտ ընդհանրութեան:

Այս տեսակէտից նայելով՝ ընկերվար—յեղափոխականութեան գործը ամբողջ մարդկութեան ազատագրութեան գործն է: Այսպիսով ոչ միայն աշխատաւոր դասակարգն է որ պիտի փրկւի, այլև համայն մարդկութիւնը։

Երբ վերանան դասակարգերը և անհաւասարութիւնը, կը վերանան նաև ամէն կարգի կռիւ-