Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/25

Այս էջը սրբագրված է

ները մարդկութեան միջից և կը չքանան բռնութեան և շակագործման այն բոլոր ձևերը, որ մարդիկ ստեղծել են իրենց նման մարդկանց տիրելու համար: Այևո մէկը միւսին չի շահագործի, ամէնքը վիճակակից և բախտակից կը լինեն և կը բարձրանան հաւասարապէս:

Այո նպատակին հասնելու համար յեղափոխական- ընկերվարականութիւնը աշխատում է օգտւել երկու, նպաստաւոր պայմաններից: Առաջինը մարդկութեան տնտեսական զարգացման դրական կողմերն են. մենք տեսանք որ այսօրւան դրամատիրական տնտեսութիւնը մի շարք դրական կողմեր ունի, որոնք գնահատելի են ապագայ մարդկութեան նորաստեգծ կեանքի համար: Երկրորդը՝ բանւոր զանգւածների ստեղծագործական ընդունակութիւնն է. ժողովուրդը, կամ որ նոյնն Է՝ աշխատաւոր խաւերը ընդունակ են բեղմնաւոր և ստեղծագործող աշխատանքի. պատմական և առօրեայ փորձը ցոյց Է տալիս, որ նրանք կարող են կենցաղի նոր և կատարեալ ձևեր յղանալ և իրագործել։

Ահա թէ ի՛նչ բարձր մտքեր, ազնիւ տենչեր և լայն ծրագիրներ են զբաղեցնում այսօր ամբողջ աշխարհի ընկերվարականներին: Ամենքն իրենց երկրի մէջ, իրենց ժողովուրդին մայրենի լեզւով քարոզում և մեկնում են այս գաղափարները, ներարկում են այս զգացումներն ու տենչերը և կազմում են մի հսկայ բանակ՝ ապագայ սրբազան և վերջնական պատերազմի համար:

Մենք, ռուս ընկերվարականներս, մեզ նկատում ենք իբրև այս մեծ բանակի զօրամասերից մինը: Ճգնում ենք մեր գործունէութիւնը այսպէս վարել, որ չհակասէ և չվնասէ միջազգային