Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/26

Այս էջը սրբագրված է

ընկերվարութեան շահերին։ Մենք գործում ենք միևնոյն ուղղութեամբ, միևնոյն ոգով, միևնոյն նպատակների համար, բայց մեր գործունէութեան ձևերը տարբեր են, որովհետև տարբեր է այն միջավայրը, ուր գործում ենք, և այն պայմանները, որոնց մէջ կռւում ենք: Մենք հարւուծում ենք միևնոյն կէտին, բայց տարբեր ձևով:

Ընկերնե՛ր. մինչև այստեղ ես աշխատեցի պարզել ձեր առաջ մեր հայեացքը մարդկութեան զարգացման վրայ ընդհանրապէս. դուք լսեցիք մեր կարծիքը անցեալի մասին և մեր յոյսերը՝ ապագայի համար: Այժմ ես կը դառնամ Ռուսաստանին մասնաւորապէս:

Դրամատիրական տնտեսութեան ձևերը արդէն մտել են Ռուսաստան։ Ինչպէս ամէն տեղ, այնպէս էլ մեր երկրում տնտեսութեան այդ ձեւը հանդէս է գալիս իր երկու կողմերով, որոնք նման չեն իրար: Մի կողմից մենք նկատում ենք այդ տնտեսութեան առաջադէմ և ստեղծագործող կողմերը, որոնք պատմական ապագայ ունին. միւս կողմից նրա մութ ու կործանիչ կողմերը, որոնք դատապարտւած են ոչնչանալու:

Բանւորական խաւերի շահերի տեսակէտից դրամատիրական տնտեսութեան այս երկու կողմերը չափազանց աննպաստ համեմատութիւններ ունին. վնասակար ու մութ կողմերը շատ աւելի են, քան օգտակար և լուսաւոր կողմերը: Այս երևոյթը մեր ընկերական զարգացման յատկորոշ գծերից մէկն է:

Դրամատիրական տնտեսութեսւն զարգացման