Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/27

Այս էջը սրբագրված է

հետ կապւած են մի շարը տագնապներ: Եւրօպական բոլոր երկիրները կրած են այդ տագնապները, բայց երկար ժամանակի ընթացքում, դանդաղօրէն և որոշ կարգով։ Այս կողմից մեր երկիրը խիստ աննպաստ վիճակի մէջ է: Մեր քաղաքակրթութեան մակարդակը շատ ստոր է. մենք յետ ենը մնացել Եւրօպայից թէ՛ մեր կրթութեամբ և թէ մեր կառավարական կազմով։ Եւ զարգացման այս ստոր աստիճանի վրայ մեր ժողովուրդը կրում է դրամատիրական նոր կարգերի բոլոր վնասակար հետեւանքները շատ կարճ ժամանակում և ամփոփ՝ կուտակւած ձևով։ Մենք տնտեսապէս ապրում, զարգանում և տառապում ենք արագ. դեռ չյարմարւած տնտեսական զարգացման նոր պայմաններին, վրայ են հասնում աւելի նորերը: Այս ամէնը սուր կերպարանք է տալիս ընկերային (սօցիալական) հարցին՝ մեր երկրում։

Նա սրւում է նաև հետևեալ պատճառներով: Մեր երկրում մարդուն շահագործում են ամենանախնական և բիրտ ձևերով. միւս կողմից դեռ կանգուն է հինաւուրց միապետութիւնը, որ յենւում է մի կողմից հողատէր ազնւականութեան, միւս կողմից հլու պաշտօնէութեան վրայ: Այս յետադէմ և վայրագ կառավարութիւնը չափազանց դանդաղ է փոխում իր վարչական ձևերը, որովհետև բիրտ շահագործումը շատ լաւ յարմարւում է վայրագ ինքնակալութեան և երկուսը դաշնակցած իրար՝ խեղդում են ռուս կեանքի բոլոր յառաջադէմ արտայայտութիւնները:

Մինչդեռ այս խաւար ուժերի կողքին արդէն գոյութիւն ունի մի բազմամարդ մտաւորական դասակարգ, որ տոգորւած է ընկերվարական դա–