Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/28

Այս էջը սրբագրված է

ղափարներով: Այս ոյժը շատ նոր է համեմատած իր մրցորդների հետ. անխիղճ շահագործութիւնը և վաղեմի ինքնակալութիւնը խոր պատմական անցեալ ունին. փոխադարձաբար թարմ մտաւորականութիւնը հարուստ է եւրոպական ընկերների ընկերվար կուսակցութիւնների պատմական փորձով։ Այս երկու ծայրայեղօրէն հակադիր ուժերը շատ սուր կերպարանք են տալիս թէք ընկերային (սօցիալական) Հարցի դրւելուն և թէ մաքառումի և կռւի ձևերին մեր երկրում:

Ռուս գիւղի արդիւնաբերութեան ուժերը սպառւած չեն թէև, բայց ջլատւած են արդէն: Սրա պատճառը նախ բիւրօկրատ պետութեան վարչական յօրինւածքի հսկայական զարգացումն է. նա սպանել է ամէն ինքնագործութիւն և նախաձեռնութիւն. հազար ձեռքով նա սեղմում է գիւղացու կոկորդը։ Յետոյ գալիս են այն պայմանները, որոնց մէջ ռուս գիւղացին յիսուն տարի առաջ ազատւեց ճորտութիւնից. նա ստացաւ շատ վատ հող և շատ փոքր չափով. նա պարտաւոր էր յետ դնել իր չնչին հողաբաժինը և վճարել մեծ քանակութեամբ տուրքեր։ Վերջապէս երրորդ պատճառն է վաշխառութեան բոլոր ձևերի և տեսակների լայնածաւալ զարգացումը։

Աշխատաւոր գիւղացին իր չնչին և ուժասպառ հողաբաժնից չի կարողանում իր ընտանիքի ապրուստը հանել. նա օրէցօր մեծ խմբերով դիմում է կողմնակի աշխատանքներին, որ մի կերպ կարողանայ իր ողորմելի գոյութիւնը պահպանել և ծանր տուրքերը վճարել. նա դառնում է վարձւոր այս կամ այն աղայի մօտ և իր բազմավաստակ ու աշխատանքի փոխարէն