Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/29

Այս էջը սրբագրված է

ստանում է մի չնչին եկամուտ, որ հազիւ հաւասարւում է քաղաքների թշւառ ընչազուրկի աղքատիկ օրավարձին:

Այսպիսով մեր ժողովուրդի հսկայ մեծամասնութիւնը՝ քաղաքների գործաւորը և աշխատաւոր գիւղացին՝ չափազանց չնչին եկամուտ ունենալով՝ շատ քիչ բան կարող են սպառեր մեր արդիւնաբերութեան արտադրութիւնից։ Մեր ներքին շուկան գնալով փոքրանում և նեղանում է: Մենք չունենք գաղութներ, ուր սպառէինք մեր ապրանքները. նրանք պէտք է ծախւին միմիայն մեր երկրի մէջ, իսկ սպառողը ժողովուրդն է, որ չքաւոր լինելով՝ գնել չի կարող։ Այսպիսով մեր տնտեսութիւնը տառապում է մէր ներքուստ և թէ արտաքուստ:

Մեր երկրի ազգաբնակութիւնը օրէցօր աճում, բազմանում է. զուգնթացաբար շատանում է գործազուրկ աշխատաւորների թիւը։ Ստեղծւում է գործաւորների մի ստւար պահեստի բանակ, որ ապրուստի համար դուրս է գալիս մրցութեան և դրանով իջեցնում բանւորների առանց այն էլ ողորմելի օրավարձը: Աշխատաւոր դասակարգերը մի կողմից մղւած իրենց անմիջական կարիքներից, միւս կողմից ընկերվար մտաւորականութեան ազդեցութեան տակ՝ մտնում են կռւի ասպարէզ ժամանակակից լաւագոյն պահանջներով։ Եւ այս շարժումը կատարւում է մի երկրում, ուր մինչև այսօր իշխում են նահապետական և ոստիկանական դաժան կարգերը:

Այս կարգերը մինչև այսօր ճնշել և ճնշում են ամէն անհատական և հաւանական նախաձեռնութիւն և այս ճնշումը համարում են իրենց