Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/30

Այս էջը սրբագրված է

գոյութեան պայմանն ու հիմքը: Մեր երկրի խոշոր արդիւնաբերական և առևտրական դասակարգը, որ մեզանում շատ աւելի յետադէմ է, քան որևէ ուրիշ տեղ, տեսնելով, աշխատաւորութեան ընդդիմադիր բանակր, որ կազմակերպւում է սպառնալից, օրէցօր աւելի կարիք է զգում դաշնակցելու ինքնակալութեան հետ՝ ընդդէմ արթնացող գործաւորի։

Միւս կողմից հողատէր ազնւականները և գիւղական ամէն կարգի վաշխառուները նոյն տեսակ սրտակից համերաշխութեան կարիք են զգում ընդդէմ գիւղական աշխատաւոր զանգւածների, ոիոնք ոտքի են ելնում «Հողի և ազատութեան» անունով:

Միապետութիւնը և նրա պաշտպաններն ու հաւատարիմ դաշնակիցները՝ պաշտօնէութիւնը, հոգևորականութիւնը (կղերականութիւնը), հողատէր ազնւականը, խոշոր դրամատէրն ու գիւղի վաշխառուն՝ նկատելով խոնարհ խաւերից եկող վտանգը դիմում են ինքնապաշտպանութեան ամէն միջոցի։

Նրանք աւելի և աւելի ճնշում են այն մանր ազգութիւնները, որոնց նւաճել է կայսերական Ռուսաստանը, ցանում են լիաբուռն ազգային, կրօնական և ցեղային հակամարտութեան և թշնամութեան սերմեր: Այսպիսով նրանք արգելք են դառնում, որ բոլոր ազգերի աշխատաւոր խաւերը գիտակցեն իրենց ընդհանուր թշւառութիւնը, միանան և կռւի դուրս գան իրենց ընդհանուր թշնամու դէմ:

Այս կարգերը Հակասում են մեր երկրի թէ՛ տնտեսական, թէ՛ կենսակրթական (կուլտուրական) և թէ քաղաքական–ընկերային արգասաւոր զար-