Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/31

Այս էջը սրբագրված է

գացման և այս հակասութիւնը գնալով միշտ աւելի սուր կերպարանք է ստանում:

Ահա այսպէս, ընկերնե՛ր, ռուս ինքնակալութիւնը մեր երկրում ամէն տեսակ մակաբոյծ տարրերի համար հանդիսանում է իբրև մի զօրեղ և յուսալի յենարան. ամէն կարգի բռնասորներ և շահագործողներ որոնում են նրա հովանին և եռանդով պաշտպանում են նրա հմայքը։

Այսպէս է նա մեր երկրում: Իսկ մեր երկրից դուրս նա նոյնքան աղէտաւոր է մարդկութեան համար և խաղում է մի ստոր դեր: Իր զօրեղ ժամանակ նա միշտ եղել է եւրօպական յետադիմութեան ամենամեծ և անառիկ բերդն ու մարտկոցը: Լուսաւոր երկիրների բանւորական կուսակցութիւնների, նրանց վարած ազատագրական պայքարի և կռւի համար նա միշտ հանդէս է եկել իբրև ամենաահաւոր սպառնալիքը:

Նա կասեցնում է միջազգային յառաջդիմութեան ընթացքը, նա թումբ Է կանգնեցնում նրա փրկարար հոսանքի առաջ. ուստի այդ բռնապետութեան ոչնչացումը ո՛չ միայն բարիք կը լինէր մեր երկրի համար, այլև բովանդակ մարդկութեան համար:

Սակայն որո՞նք են ռուս ազգի այն խաւերը, որոնք կռիւ, են մղում ինքնակալութեան և նրա բռնաւոր կարգերի դէմ։ Մեզանում կա մի ստւար ընդդիմադրական խումբ, որ դասակարգային տեսակէտից շատ անորոշ է, որովհետև այնտեղ մտնում են մեր ազգի ամէն խաւերից ելած անհատներ: Այս խումբը տոգորւած է ազատամիտ և ռամկավար տենչերով. «Կիրիք հասարակութիւն) կոչւած է այս խումբը, որ սակայն ժողովրդական զանգւածներ չունի իրեն հե–