Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/32

Այս էջը սրբագրված է

տեւող. նա մենակ է: Այսպիսով ինքնակալութեան դէմ մղւող պայքարի բովանդակ ծանրութիւնը ընկնում է գործաւորի, աշխատաւոր գիւղականի և ընկերվար–յեղափոխական մտաւորականութեան վրայ:

Նկատելով ուրեմն, որ աշխատաւոր տարրերն են իսկական մարտնչողներն ու ռազմիկները այս մեծ ազատամարտում, մեր կուսակցութեան համար անհրաժեշտ է դառնում յեղափոխութեան գերագոյն վայրկեանին ամէն ճիգ թափել լայնացնելու և խորացնելու այն բոլոր ընկերային (սօցիալական) և կայքատիրական փոփոխութիւնները, որոնք կապւած պիտի լինեն ինքնակալութեան տապալման հետ։

Այս աղէտաւոր կարգերի վերացման սրբազան ժամին պէտք է փոփոխւեն նաև դասակարգերի փոխադարձ յարաբերութիւնները և սեփականութեան ձևերը: Կուսակցութեան գերագոյն պարտականութիւնն է ամէն կերպ ջանալ, որ ձեռք բերած փոփոխութիւնները որքան կարելի է նպաստաւոր լինեն աշխատաւոր խաւերին:

3եղաշրջման այս խորացումն ու լայնացումը անհրաժեշտ է նաև մի ուրիշ նկատումով։ Քաղաքական և տնտեսական տագնապները անխզելի կապերով շղթայւած են իրար: Աշխատաւոր ժողովուրդը ձգտում Է ստեղծել ոչ միայն լաւագոյն քաղաքական կարգեր, այլև լաւագոյն տնտեսական յարաբերութիւններ, որովկետև նա ճնշւած Է թէ՛ բռնակալութեան և թէ՛ դրամատիրութեան և թէ խոշոր հողատիրութեան ձեռքին։ Ու երբ խորտակւում են քաղաքական հին կարգերը, ամենանպաստաւոր ժամն է նաև. տնտեսական կարգերն այնպէս փոխելու, որ յեղա—