Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/33

Այս էջը սրբագրված է

փոփոխութեան իսկական մարտիկները ամենալաւ, և ամենալայն չափով օգտւին։

Մեր ծրագիրը ամբողջովին կարող է իրականանալ միմիայն մի պայմանով. յեղափոխութեան Ժամանակ աշխատաւոր դասակարգը պէտք է կատարեալ յաղթութիւն տանէ։ Դրամատիրական բովանդակ սեփականութիւնն արտագրաւել, հասարակական տնտեսութիւնն հիմնովին վերակազմել և ամբողջ ընկերային կազմը ընկերվարական նոր ու հաստատուն հիմերի վրայ դնել — այս է մեր ծրագրի ամբողջական իրականացումը։ Այս նպատակին հասնելու համար աշխատաւոր դասակարգն ամբողջովին պէտք է կազմակերպւի իբր մի հսկայական և լայնասփիւռ ընկերվարական կուսակցութիւն։ Նա պէտք է միահամուռ և ներդաշնակ ոյժերով առաջ վարէ իր սրբազան պատերազմը և եթէ հարկը պահանջէ՝ նա, մեր ծրագրին համաձայն՝ կարող է ստեղծել բանւոր դասակարգի ժամանակաւոր իշխանապետութիւն (դիկտատուրա):

Բայց այդ ցանկալի օրը դեռ շատ հեռու է: Այսօր բանւոր դասակարգը դեռ չէ կազմակերպւած լիովին։ Իր թւով նա մարդկութեան հսկայ մեծամասնութիւնն է, բայց կազմակերպւած բանւորութիւնը մի փոքրամասնութիւն է առայժմ։ Իբրև փոքրամասնութիւն՝ նա կարող է միայն մասնակի ազդեցութիւն ունենալ ներկայիս հասարակական կազմի փոփոխութեան և օրէնսդրութեան ընթացքի վրայ։

Այս մասնակի կռիւների և ընդհարումների ժամանակ հնարաւոր է երկու վերաբերում դէպի մարդկութեան յեղաշրջման դործը: Ջանալով