Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/34

Այս էջը սրբագրված է

ձեռք բերել Մասնաւոր զիջումներ և փոփոխութեան ենթարկել հասարակական կազմի այս կամ մասը, պայքարող կուսակցութիւնները յաճախ մոռանում են շարժման վերջնական նպատակը և անձնատուր են լինում ընթացիկ պայքարին: Այսպէս՝ ջանալով ձեռք բերել ութ ժամեայ բանւորական օր, յաճախ մոռանում են, որ մեր նպատակը ոչ թէ ութ ժամեայ բանւորական օրն է, այև ըեկերվարական կարգերի վերջնական յաղթանակը: Միջոցը համարւում է նպատակ և կասեցնում Է աշխատաւոր դասակարգի յառաջընթացութիւնը։

Մեր կուսակցութիւնը ուրիշ վերաբերում ունի այս հարցի հանդէպ։ Մենք աշխատում ենք միշտ վառ պահել աշխատաւոր դասակարգի գիտակցութիւնը և ջանում ենք այնպէս վարել մեր գործունէութիւնը, որ մասնաւոր զիջումների և կռիւների քաղաքականութիւնը չծածկէ բանւոր դասակարգի աչքերից մեր և նրա մղած կռւի վերջնական նպատակը՝ ընկերվարութիւնը։

Հիմա հարց է թէ ի՞նչ տեսակ Մասնաւոր զիջումներ պէտք է կորզել ժամանակակից կարգերից։ Այս մասին մեր տեսակէտը շատ որոշ է: Ամէն զիջողութիւն համարժէք չէ մեզ համար: Մենք պէտք է աշխատենք ձեռք բերել այն տեսակ զիջումներ, որոնք ընդունակ լինեն բանւոր դասակարգը ամէն կողմով զօրացնէլու: Մեր ձեռբ բերած փոփոխութիւնները պէտք է նպաստեն աշխատաւոր դասակարգի խմբումին և սերտ միութեան, պէտբ է մարզեն նրա ազատարար կռիւը մղելու ընդունակութիւնները, պէտք է սատարէն նրա մտաւոր զարգացման, բազմացնեն և բարձրացնեն նրա կիրթ պահանջները, ամրա–