Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/35

Այս էջը սրբագրված է

ցրնեն նրա ռազմական դիրքերը և հեռացնեն այն բոլոր խոչնդոտները, որոնք արգելք են դառնում աշխատաւոր խաւերէն կազմակերպւելու և մի հոծ ու ահաւոր բանակ կազմելու:

Այս է մեր կարծիքը Ռուսաստանի ներկայ վիճակի և ազատագրական կռւի պայմանների մասին:

Ընկերնե՛ր. հիմք առնելով վերը յիշատակած բոլոր նկատումները, մեր կուսակցութիւնը ամէն կերպ ջանալու է պաշտպանէլ, ոյժ տալ կամ իր յեղափոխական կռւով կորզել հակառակորդ բանակից հետևեալ տնտեսական և քաղաքական փոփոխութիւնները.—

ՔԱՂԱՔԱԿԱՆ և ԻՐԱՒԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ:

— Անհատը իբրև մարդ և իբրև որոշ երկրի քաղաքացի մի շարք, անբռնաբարելի իրաւունքներ ունի, որոնք ընդունւած են եւրօպական շատ երկիրներում և մենք պահանջում ենք, որ մեր երկրում ևս ճանաչւեն: Սրանք են՝ խղճի, խօսքի, մամուլի, ժողովների և միութիւնների կատարեալ ազատութիւնը։

Ամէն մարդ պէտք է կատարեալ ազատութիւն ունենայ դաւանելու այն կրօնը կամ կարծիքը, որ ինքը ճչմարտութիւն է համարում, առանց բռնանալու ուրիշի դաւանանքի վրայ: Նա պէտք է կարողանալ ազատ և անկաշկանդ մտածել և խորհիլ և իր միտքը, կարծիքը կամ համոզումը ապատ և աներկիւղ քարոզել և տարածել թէ՛ բերանացի, թէ՛ գրաւոր, թէ՛ մասնաւոր շրջաններում և թէ՛ հրապարակներում:

Ինչպէս անհատը, այնպէս էլ խմբերը պէտք