Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/36

Այս էջը սրբագրված է

է ազատ լինեն իրենց միտքը, զգացումն ու համոզումը արտայայտելու մամուլի և գրականութեան մէջ՝ ընկերական, կրօնական և գիտական ամէն կարգի նիւթերի մասին, առանց վախենալու բանտից, աքսորից կամ պետական ուրիշ կարգի պատուհասներից։

Մարդիկ պէտք է բոլորովին ազատ լինեն հաւաքւելու միատեղ ե՛րբ և ինչ նպատակով էլ ուզեն և որտեղ էլ ցանկանան. նրանք պէտք է կարողանան խմբւել թէ որոշումներ կայացնելու, թէ՛ կարծիքներ փոխանակելու, թէ՛ գաղափարներ տարածելու և թէ իրենց զայրոյթը յայտնելու այս կամ այն երևոյթի առիթով։

Վերջապէս մարդիկ պէտք է ազատ լինեն ամէն տեսակ միութիւններ կազմելու՝ գիտական, արւեստական, գրական, սպառողական, արդիւնաբերական և այլն:

Մարդիկ պէտք է ազատ լինեն տեղափոխւելու մի երկրից միւսը կամ երկրի մի կողմից միւսը, նայած իրենց կարիքներին և յարմարութեան. անցագրերը և նրնաց հետ կապւած բոլոր ձևականութիւնները պէտք է վերացւեն: Ամէն մարդ պէտք է ազատ լինի նաև իր պարապմունքների ընտրութեան մէջ. պէտք է կարողանայ իր նախընտրած գործով զբաղիլ։

Մարդիկ պէտք է իրաւունքը ունենան Հաւաքաբար մերժումներ անելու, հաւաքաբար չաշխատելու՝ եթէ պայմանները ձեռնտու չեն, որ ասել է՝ գործադուլների կատարեալ ազատութիւն պէտք է լինի և զինեալ կամ ուրիշ կարգի միջամտութիւնները պէտք է արգիլւեն։

Պէտք է թագաւորէ անձի և բնակարանի անձեռնմխելիութիւն. կասկածով մարդիկ ձերբա–