Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/37

Այս էջը սրբագրված է

կալելը, նրանց երկար ժամանակ առանց դատի և քննութեան բանտերում պահելը, ուզած ժամանակ մարդու տունը մտնելն ու խուզարկելը իսպառ, պէտք է վերանան:

Պետական իշխանութիւնը, որ այսօր կեդրոնացած է ինքնակալի և իր ստոր բարեկամների ձեռքում, պէտք է անցնի ժողովրդի ընտրած մարդկանց ձեռքը։ Եւ որովհետև թէ՛ պատերազմը և թէ խաղաղութիւնը, թէ՛ քրէական և թէ քաղաքացիական օրէնքները, թէ՛ հարկերը և թէ մարսերը. մի խօսքով՝ ամբողջ պետութեան կեանքը ազդում են այս կամ այն ձևով՝ ամէնքի վրայ, ուստի և ամէնքը պէտք է մասնակցեն պետական ընդհանուր կեանքին՝ իրենց ընտրեալների միջոցով։ Ամէն ոք, որ 20 տարեկան է արդէն, լինի նա ռուս թէ հայ, քրիստոնեայ թէ այլադաւան, այր թէ իրաւունք պիտի ունենայ մասնակցելու պետական պաշտօնեաների ընտրութեան և ի հարկին՝ ինքն ընտրւելու։

Քւէարկութիւնը պէտք է գաղտնի կատարւի, որպէսզի ամէն մարդ ազատօրէն իր քւէն տայ ցանկացած՝ մարդուն, առանց քաշւելու կամ վախենալու որևէ խմբից կամ անհատից: Ընտրութիւնները պէտք է լինեն ուղղակի, այսինքն ամէն պաշտօնատար անձնաւորութիւն պէտք է ուղղակի ժողովրդի կողմից ընտրւի և ոչ թէ ինչպէս լինում է յաճախ՝ ժողովուրդն ընտրում է լիազօրներ և սրանք իրենց կողմից ընտրում են պաշտօնատար անձերին:

Այս հիմքերով Ռուսաստանում պէտք է հաստատել ռամկավար հանրապետութիւն, ինքնակալութիւնը պէտք է չքանայ և նրա տեղ ժողովուրդն ինքը իշխէ իր վրայ: Այս ռամկավար