Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/38

Այս էջը սրբագրված է

Հանրապետութեան մէջ ամբողջ իշխանութիւնը չպէտք է կեդրոնանայ մի մարմնի ձեռքում. նա պէտք է՝ բաժան—բաժան լինի։ Ամէն շրջան և համայնք իր գործերի կատարեալ տէրը պէտք է լինի. գիւղերը, գիւղախմբերը և քաղաքները պէտք է լայնօրէն ինքնավար լինեն, իրենց գործերը իրենք կառավարեն։

Սակայն Ռուսաստանը շատ ընդարձակ է և բազմաթիւ ազգեր են ապրում այնտեղ, որոնք ունեն իրենց ուրոյն բարքն ու լեզուն, իրենց պատմական անցեալը։ Ի՞նչ պիտի լինի սրանց վիճակը: Մանր ազգերի վերաբերմամբ մեր կուսակցութիւնը պահանջում է, որ ճանաչւի նրանց ինքնորոշման իրաւունքը լիապէս. եթէ որևէ ազգի մեծամասնութիւնը ցանկանայ՝ այդ ազգը պէտք է կարողանայ վարչապէս և օրէնսդրապէս առանձնանալ Ռուսաստանից։ Նա կարող է ունենալ իր սեփական խորհրդարանը և ուրոյն վարչութիւնը՝ իր յարմար դատած ձևով։

Որքան կարելի է, պէտք է աշխատել, որ զատւած ազգերը կապւեն դաշնակցական կապերով. այսինքն իրենց կեանքի որոշ կողմերով նրանք պէտք է կապւած լինեն համայն Ռուսաստանի հետ և որոշ կողմերով՝ անկախ։ Թանգ գնահատելով ամէն կարգի փոքրամասնութեան իրաւունքները, մենք պահանջում ենք համեմատական ներկայացուցչութիւն, այսինքն՝ ամէն կուսակցութիւն կամ խմբակ պէտք է իր թւի համեմատութեամբ ներկայացուցիչներ ունենայ։

Մենք պահանջում ենք ուղղակի օրէնսդրութիւն, այսինքն՝ ամէն օրէնք կարող է ոյժ ստանալ և օրէնք ճանաչւել միմիայն այն ժամանակ, երբ ամբողջ ժողովուրդի կողմից քւէարկւի և նրա