Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/39

Այս էջը սրբագրված է

հաւանութիւնը ստացւի: Օրէնսդրական այս ձևը կոչւում է հարցում (րէֆէրէնդում), որովհետև հարցնում են ժողովուրդին և նրա կամքն առնում։ Բացի այս, որոշ թւով քաղաքացիներ պէտք է իրաւունք ունենան նոր օրինագծեր առաջարկելու պատգամաւորական ժողովին՝ քննելու համար։ Սրան կասեն օրէնսդրական նախաձեռնութիւն (ինիցիատիվ)։ Յաճախ պատգամաւորներն անգամ չգիտեն թէ ինչ օրէնքներ են անհրաժեշտ ժողովուրդին. օրէնսդրական նախաձեռնութիւնը առնում է այդ անյարմարութեան առաջը։

Բոլոր պաշտօնեաները պէտք է ընտրւեն ժողովուրդպ կողմից: Ամենամեծից մինչև ամենաաննշանը կարող են դատի ենթարկւիլ և արտաքորւիլ, եթէ որևէ զեղծում կամ ապօրինութիւն կատարեն։ Միայն դատաւորները ընտրւելու են ցմահ և պատգամաւորները չեն կարող հեռացւել իրենց օրինական ժամանակը լրացնելուց առաջ, եթէ, իհարկէ, երկուսն էլ որևէ քրէական կամ ուրիշ յանցանք չեն գործել։ Դատավարութիւնը պէտք է ձրի լինի. որը անարդար դատեր կորչում են անվճիռ, որովհետև տուժող կողմը դրամ չունի իր դատը վարելու։

Հակառակ լինելով ամէն տեսակ ազգային ճնշման և բռնութեան, մենք պահանջում ենք, որ մայրենի լեզուն մտնի բոլոր պետական և հասարակական հիմնարկութեանց մէջ։ Թէ՛ դատական և թէ վարժական ամէն հիմնարկութեան, ինչպէս նաև ամէն տեսակ հաստատութեանց մէջ պէտք է իշխէ և գործածւէ այն լեզուն, որով խոսում է շրջանի ազգաբնակութիւնը։

Ամբողջ ժողովուրդը պէտը է ստանայ հաւա–