Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/40

Այս էջը սրբագրված է

սար կրթութիւն՝ պետական հաշւով։ Կրթութիւնը պէտք է պարտաւորիչ լինի ամէնքի համար և պէտք է աշխարհիկ բնաւորութիւն ունենայ. կրօնը ամէն մարդու խղճի գործը լինելով՝ չպէտք է աւանդւի դպրոցների մէջ։

Սակայն կան շատ շրջաններ, ուր ազգաբնակութիւնը խառն է. թիւրքը, հայն ու ռուսը, օրինակ ապրում են քով—քովի: Ի՞նչպէս պէտք է վարւել այս դէպքում: Մեր կարծիքով այն գումարները, որ յատկացնում է պետութիւնը կրթական նպատակների համար, պէտք է բաժանել այս ազգերին՝ իրենց թւի համեմատ։ Այնուհետև ամէն ազգութիւն այդ գումարները պէտք է ծախսէ ինքնավար հիմունքներով. այսինքն՝ ինքը պէտք է ընտրէ որոշ անձեր, որոնք և կը տնօրինեն թէ այդ դրամը ինչպէս և ինչի վրայ պիտի ծախսւի։

Եկեղեցին պէտք է բաժանել պետութիւնից։ Եկեղեցին ամէն ժամանակ պաշտպանել է խաւարն ու բռնութիւնը, ուստի և կառավարութիւնը միշտ նպաստել է նրան. մահմեդականի հարկից գոյացած դրամով կառավարութիւնը տւել է ռուս քահանայի ռոճիկը: Բայց կրօնը ամէն մարդու խղճի գործն է, ուստի ամէն մարգ ազատ է նպաստելու իր դաւանած եկեղեցուն։ Պետութիւնը իր ամբողջութեամբ չպէտք է գործ ունենայ եկեղեցու հետ։

Վերջապէս՝ մենք պահանջում ենք վերցնել մշտական զօրքը, որ մի ծանր բեռ է ժողովուրդի մէջքին։ Հայրենիքը ամէնքին լինելով՝ ամէն մարդ պարտաւոր է վտանգի ժամին պաշտպանել նրան։ Երբ ամէն մարդ զինւոր լինի, այն ժամանակ մշտական զօրքի կարիք չի լինի,