Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/41

Այս էջը սրբագրված է

կը վերանան երկարամեայ զինւորութիւնը և նրա հետ կապւած հրէշաւոր ծախքերը։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆԵՐ: — Ընկերնե՛ր. դուք ծանօթացաք ուրեմն մեր քաղաքական պականջների հետ. անցնենք այժմ մեր տնտեսական պականջներին: Մենր պահանջում ենք այն տեսակ տնտեսական փոփոխութիւններ, որոնք պէտք է նպաստեն աշխատաւոր դասակարգի զարգացման և բարեկեցութեան և պատրաստեն ընկերվարութեան վերջնական յաղթանակը:

Պետական տնտեսութեան և ելևմտական (ֆինանասկան) քաղաքականութեան մէջ մենք ամէն կերպ ջանալու ենք մտցնել յառաջդիմական (պրոգրէսիվ) տուրք եկամուտի և ժառանգութեան վրայ։ Այսինքն՝ օրէնքով ամէն մարդ պէտք է պարտաւոր լինի վճարելու իր տարեկան եկամուտի և ստացած՝ ժառանգութեան որոշ տոկոսը և որքան մեծ՝ լինի այդ ժառանգութիւնը կամ եկամուտը, այնքան աւելի մեծ տոկոս պէտք է վճարէ: Սակայն ամէն եկամուտ հարկ վճարելու չէ: Երկրի ընդհանուր պատգամաւորական ժողովը պէտք է որոշէ մի նւազագոյն չափ եկամուտների համար: Այդ չափից պակաս եկամուտ ստացողները հարկ չպէտք է վճարեն:

Մենք պէտք է աշխատենք վերացնել բոլոր անուղղակի հարկերը, բոլոր հովանաւորական մտքերը և ընդհանրապէս այն բոլոր տուրքերը, որոնք վերջիվերջոյ ընկնում են աշխատաւոր ընդհանրութեան վրայ։ Այսպէս՝ կառավարութիւնը օտար շաքարի վրայ ահագին մաքս է դրել, որպէսզի մեր երկրի շաքարը ծախւի, կառավարութիւնը ցանկանում է հովանաւորել շաքարի ռուս արդիւնաբերողներին և միլիօնաւոր ժողովուրդը