Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/42

Այս էջը սրբագրված է

մի քանի գործարանատէրերի պատճառով պարտաւորւած է թանկ գնով շաքար գնելու։ Կառավարութիւնը ամէն մի տուփ լուցկիից որոշ տուրք է առնում և միլիօնաւոր ժողովուրդը ահագին տուրք է վճարում անուղղակի կերպով։ Այս տեսակ տուրքերն ու մաքսերը ոչ թէ պիտի առնել այնպիսի ապրանքներից, ինչպէս շաքարն ու լուցկին, որոնք անհրաժեշտ են աշխատաւոր ընդհանրութեանը, այլ պէտք է առնել զարդարանքի և պերճանքի առարկաներից, որոնք միայն հարուստներն են վայելում և որոնց համար բնաւ ծանր չէ այդ հարկերը վճարել:

Դուք տեսաք արդէն, որ մեր կուսակցութեան հիմերը կազմում են երկու մեծ դասակարգ. քաղաքի գործաւորը և աշխատաւոր գիւղացին։ Այս երկու դասակարգի տնտեսական վիճակը նոյն չափով ծանր է: Երկուսի վիճակն ևս պէտք է բարեփոխել, ուստի մեր ծրագրով որոշած ենք այն բոլոր անհրաժեշտ և հիմնական բարեփոխութիւնները, որ պէտք են նրանց։

Աշխատաւոր դասակարգը միապաղաղ ամբողջութիւն չէ. նա ինքը բաժանւած է տարբեր խաւերի: Կան շահեր, որոնք վերաբերում են ամենքին՝ բանւորութեան ընդհանրապէս, բայց և կան շահեր, որոնք վերաբերում են այս կամ այն գործաւորական խաւին: Մեր նպատակն է պաշտպանել այն շահերը միայն, որոնք ընդհանուր են բովանդակ աշխատաւորութեան համար։ Բոլոր նեղ-գործնական, անմիջական, տեղական և արհեստակցական շահերը պէտք է ստորադասւեն բանւորութեան ընդհանուր շահերին։

Մեր նպատակն Է պաշտպանել բանւոր դասակարգի բոլրր մարմնական և հոգեկան շահերը և