Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/43

Այս էջը սրբագրված է

այդ ուղղութեամբ ազդել բանւորական օրէնըսդրութեան վրայ: Մենք ջանալու, ենք ձեռք բերել այն տեսակ փոփոխութիւններ, որոնք նպաստեն աշխատաւոր դասակարգի մարմնաւոր և հոգեկան ոյժերի զարգացման և զօրանալուն, և դրանով աւելի ևս ընդունակ դառնան ընկերվարական յետագայ մեծ և արդիւնաւոր կռիւը մղելու:

Այս նկատումներով՝ մենք նախ ձգտում ենք կրճատել գործաւորական օրւայ ժաժերի թիւը։ Առայժմ արդիւնաբերութեան շատ ճիւղերի մէջ մենք պահանջում ենք հաստատել ութ ժամւայ բանւորական օր: Բայց կան արդիւնաբերութեան այնպիսի ճիւղեր, ուր աշխատանքը չափազանց վնասակար է և վտանգաւոր գործաւորի առողջութեան համար։ Այստեղ մենք պահանջում ենք, որ աշխատանքը ութ ժամից պակաս տևէ: Ընդհանրապէս աշխատանքի տևողութիւնը պէտք է համապատասխանէ այն պահանջներին, որ մշակած է գիտական առողջապահութիւնը:

Պէտք է որոշել օրավարձի նւազագոյն մի չափ, մի մինիմում, որից պակաս գնով մարդ աշխատեցնելը պէտք է խստիւ արգիլւի: Այս չափը պէտք է որոշեն մի կողմից ինքնավար մարմինները, օրինակ քաղակային ինքնավարութիւնը և միւս կողմից՝ բանւորների արհեստակցական միութիւնները:

Բանւորները իրենց աշխատանքի ընթացքում ենթակայ են ամէն տեսակ դժբախտ պատահարներին. մէկի ձեռքն է կտրւում, միւսը հանքի մէջ խեղդամահ է լինում, երրորդը հիւանդանում է՝ թողնելով ընտանիքը անել դրութեան մէջ և այլն: Այս պատահարների հետևանքները