Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/44

Այս էջը սրբագրված է

մեղմացնելու համար՝ մենք պահանջում ենք բանւորների ապահովագրութիւնը պետութեան և գործարանատէրերի հաշւին՝ իր բոլոր տեսակներով — ծերութեան, հիւանդութեան, անգործութեան և այլդէպքերիհ համար։ Ապահովագրութեան գործը պէտք է վարեն իրենք գործաւորները ինքնավար հիմունքներով, այսինքն իրենց ընտրած մարդկանց միջոցով։

Օրէնքով պէտք է ապահովել աշխատանքը, տալով գործաւորներին աշխատանքի առողջ և նպաստաւոր պայմաններ։ Այս նպատակով պէտք է բարելաւումներ մտցնել առևտուրի և արդիւնաբերութեան բոլոր ճիւղերում, համաձայն գիտական առողջապահութեան պահանջներին։ Բանւորների կողմից պէտք է ընտրւեն յատուկ վերատեսուչներ, որոնք պէտք է հսկեն բոլոր գործարանների և աշխատանոցների և պէտր է բարելաւեն աշխատանքի առողջական պայմանները:

Սրանք պէտք է հսկեն, որ բանւորական աշխատանքը բնականոն (նօրմալ) պայմանների մէջ կատարւի. որ գործարանների շէնքերը առողջապահիկ պայմաններով շինւած լինեն և ոչ թէ այսօրւան խեղդուկ մթնոլորտն ունենան։ Պէտք է վերացնեն պայմանաժամից աւել տևող աշխատանոցները։

Պատանիներէն մինչև 16 տարեկան հասակը պէտք է արգիլեն աշխատեցնել գործարաններում. այդ տարիները ուսման պիտի նւիրւած լինեն։ 16-20 տարեկան դեռահասները պէտք է չափահասներից պակաս աշխատեն: Պէտք է իսպառ, արգիլեն մանուկների աշխատանքը և հսկեն, որ յղութեան որոշ ժամանակ կանայք ազատ լինեն