Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/45

Այս էջը սրբագրված է

աշխատանքից։ Գործաւորներն ամէն շաբաթ պէտք է բաւականաչափ հանգիստ ունենան ևն։

Վերջապէս անհրաժեշտ է, որ բանւորները կազմեն արհեստակցական միութիւններ թէ՛ իրենց շահերը պաշտպանելու և թէ՛ համայնակեցութեան վարժւելու համար։ Այս միութիւնները գնալով միշտ աւելի մեծ մասնակցութիւն պէտր է ունենան աշխատանքի ներքին կազմակերպութեան մէջ. գործարանների և արհեստանոցների մէջ աշխատանքի կազմակերպութիւնը և բաժանումը պէտք է նրանց մասնակցութեամբ կատարւի:

Ընկերները, մեր ծրագրի ամենաբնուրոյն կողմը հողային հարցն է, հողային յարաբերութիւնների վերակազմութիւնը։ Շատերը չարամտութեամբ ասում են մեզ համար՝ իբր թէ մենք միայն հողային ծրագիր ունենք։ Դուք տեսաք որ դա մի զրպարտութիւն է. քաղաքական պահանջները և. գործաւոր դասակարգի շահերի պաշտպանութիւնը մեր ծրագրում իր յատուկ տեղն է գրաւում: Այդ տարաձայնութեան առիթ է տւել. այն հանգամանքը, որ մէկ կուսակցութեան ծրագրի մէջ հողային հարցը այնպիսի մեծ տեղ չի գրաւում և այնքան կարևորութիւն չունի, որքան մեր ծրագրում: Եւ զարմանալի չէ այդ հանգամանքը. մեր երկիրը գերազանցապէս հողագործական է և մեր ժողովուրդի ահագին մեծամասնութիւնը երկրագործ։

Մեր երկրում հողային յարաբերութիւնները անբաւարար են և անարդար. մենք ունենք հողատէր ազնւականների մի մեծ դասակարգ, որին և պատկանում է հողի մեծագոյն մասը. հողի խոշոր հատւածներ պատկանում են նաև եկեղե–