Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/46

Այս էջը սրբագրված է

ցիներին ու վանքերին, պետութեան ու արքայական ընտանիքին։ Ժողովուրդը, որ առանց հողի ապրել չի կարող, ամէնից քիչ հող ունի իր ձեռքում: Ընկերվարութեան յաղթանակի համար բաւական չէ կռիւ մղել բուրժուական և մասնաւոր սեփականութեան կարգերի դէմ. պէտք է աշխատաւոր ժողովուրդի օգտին փոխել նախ տիրող հողային անարդար յարաբերութիւնները: Այս կռւի մէջ՝ իբր ամուր յենարան՝ մենք ունենք ժողովրդի դարաւոր կենցաղը և նրա հայեացքները հողի մասին։

Մեր գիւղացին տնտեսական կեանքի մասին ունի մի որոշ և ուրոյն հայեացք, որ բնաւ նման չէ ուրիշ ժողովրդների աշխարհայեայցքին: Ինչպէս իր կենցաղը, այնպէս էլ իր աշխատանքները համայնական են և աշխատաւորական: Մեզանում հողը պատկանում է ամբողջ գիւղին՝ համայնքին և ոչ թէ նրա այս կամ այն անդամին։ Հողերը պարբերաբար բաժանւում են և մեռած անդամի հողը անցնում է նորածին գիւղացուն։ Այսպիսով հողը գիւղում ամէնքին է ընդհանրապէս և ոչ ոքինը՝ մասնաւորապէս։ Երբ գիւղացու ժառանգութիւնը պէտք է բաժանել, համագիւղացիք կարևորութիւն են տալիս ոչ թէ արենակցական կապին, այլ այն հանգամանքին թէ ժառանգորդը որ չափով է մասնակցել իր աշխատանքով բաժանւող հարստութիւնը կազմելուն։ Այս կարգերը գրաւոր օրէնք չեն, գալիս են հնուց իբր աւանդութիւն, սովորոյթի ոյժով գոյութիւն ունեն:

Յատկապէս մեծ նշանակութիւն ունի մեր ժողովուրդի մէջ տարածւած մի խորին համոզում, որ չնայած աւազակ կառավարութեան ջան–