Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/47

Այս էջը սրբագրված է

քերին՝ արմատախիլ չէ եղած: Մեր գիւղացու խորին համոզմամբ հողը չէ կարող որևէ մէկի սեփականութիւն լինել. նա ոչ ոքի չի պատկանում, կամ ինչպէս նա է ասում. «պատկանում է Ասածուն»։ Նրա կարծիքով հողից կարելի է օգտւել, բայց երբե՛ք տիրել. իսկ օգտւելու իրաւունք նա՛ ունի միայն, ով աշխատում է այդ հողի վրայ։ Որևէ մէկը, թէկուզ և հողի տէրը լինի նա, եթէ չէ աշխատում այդ հողի վրայ, նրանից օգտւելու իրաւունք չունի:

Հիմնւելով մեր ժողովրդի կենցաղի և հայեացքների վրայ՝ մենք պահանջում ենք հողը համայնացնել (սօցիալիզացիա), այսինքն մենք պահանջում ենք հողը հանել ապրանքային շրջանառութիւնից, չթողնել որ ապրանքի նման առ և ծախի առարկայ լինի։ Նա չպէտք է պատկանի մասնաւոր անձերին կամ խմբերին, չպէտք է լինի նրանց սեփականութիւնը. նա պէտք է դառնայ համաժողովրդական ստացւածք հետևեալ հիմունքներով.—

Մեր քաղաքական ծրագրից դուք արդէն տեսաք, որ ապագայ Ռուսաստանը մենք երևակայում ենք իբրև ինքնավարութիւնների մի ցանց, որոնք կապւած են իրար հետ դաշնակցական կապերով: Բոլոր հողերը պէտք է ենթարկւին այս ինքնավար մարմինների իրաւասութեան, լինեն այդ մարմինները կենդրոնական՝ ինչպէս համայն Ռուսաստանի պատգամաւորական ժողովը թէ տեղական, ինչպէս որևէ գիւղի համայնական խորհուրդը: Այս մարմինները պէտք է լինեն անդասակարգ, այսինքն պետութեան ամէն քաղաքացի կարող է ընտրել և ընտրւել այդ ինքնավարութեան մէջ. ընտրութիւնները պէտք է