Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/48

Այս էջը սրբագրված է

կատարւեն ընդհանուր, հաւասար, գաղտնի և ուղղակի քւէարկութեամբ։

Այսպիսով ամէն քաղաք իր հողային գործերը կը կարգաւորէ իր ընտրած խորհուրդի միջոցով, ամէն գիւղ՝ իր համայնական խորհուրդով, գաւառի հողային գործերը կը վարեն գաւառական խորհուրդը, պետական հողերի գործը կը մնայ պատգամաւորական ժողովին և այլն:

Սրանք պէտք է նայեն գաղթումի գործերին, պէտք է հսկեն ազգաբնակութեան հաւասար սփռումի վրայ, պէտք վարեն հողավարչութեան գործերը, հոգան հողային պահեստի (ֆօնդ) մասին և այլն։

Հողից օգտւելու գործը պէտք կազմակերպել աշխատաւորական—հաւասարող հիմունքներով. այսինքն՝ պէտք է ապահովել գիւղացիների սպառողական նորմը սեփական աշխատանքի հիմունքով, լինի այդ աշխատանկը անհատական թէ ըեկերովի՝ միևնոյնն է: Ես իսկոյն կը պարզեմ այս մթին խօսքերի իմաստը:

Դուք տեսաք որ մենք չենք ընդունում հողի մասնաւոր սեփականութիւնը. հողը պատկանում է ամէնքին և ոչ ոքի առանձնապէս։ Հողից կարելի է միայն օգտւել, տիրել ոչ ոք չի կարող։ Քանի որ հողի տէրն ամէնքն են, ուրեմն ամէնքն էլ իրաւունք ունեն հողից օգտւելու: Բայց ի՞նչ չափով, ահա՛ խնդիրը:

Նախ պէտք է նկատել, որ մենք դէմ ենք ուրիշի աշխատանքը շահագործելուն, որ նշանակում է բանւորներ կամ գործաւորներ աշխատեցնելուն և նրանց աշխատանքով ապրելուն: Ամէն մարդ պէտք է իր սեփական աշխատանքով ապրի: Մի քանի գիւղացիներ կամ նոյնիսկ մի