Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/54

Այս էջը սրբագրված է

ւութեամբ և որոնց պաշտօնը պէտք է լինի պետական նոր կեանքի հիմունքները դնել և իշխանութիւնների սահմանները գծել, հաշիւը մաքրելով ինքնակալութեան հետ և վերակազմելով այսօրւան բոլոր անարդար կարգերը։

Այս վերակազմութեան ոգին պէտք է լինի հաստատել ազատ ժողովրդական կառավարութիւն, մտցնել անձնական անհրաժեշտ ազատութիւններ և պաշտպանել աշխատանքի բովանդակ շահերը:

Վերակազմութեան այս ծրագրով գործում ենք ներկայումս, միևնոյն ծրագիրը պաշտպանելու ենք թէ՛ հիմնարկու ժողովում և թէ յեղափոխութեան ժամանակ անմիջապէս մտցնելու ենք կեանքի մէջ։

Ընկերնե՛ր, ես վիրջացրի։ Դուք տեսաք, որ մեր ամբողջ ծրագիրը, մեր բոլոր պահանջները մի բարձր և վեհ նպատակ ունին. պաշտպանել ժողովրդի ընդհանրութեան՝ աշխատաւոր մարդկութեան՝ կամ որ նոյն է՝ գործաւոր դասակարգի և աշխատաւոր գիւղացու բոլոր կենսական շահերը և բռնաբարւած իրաւունքները։

Խորապէս համոզւած՝ որ այն շարժումը որին ծանուցում ենք, ամենից արդարն է, որ երբ և իցէ եղած է պատմութեան մէջ և ջերմապէս յուսալով, որ մի օր կամայն մարդկութիւնը պէտք է կազմէ մի ահագին ընկերվարական համերաշխ ընտանիք, մենք առանց շեղումի և յամառութեամբ շարունակում ենք մեր դժւարին, բայց սրբազան կռիւը, հրաւիրելով միանալ մեզ հետ այն բոլոր մարդկանց, որոնք ազնիւ սիրտ և լաւագոյն խիղճ ունին: