Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/9

Այս էջը սրբագրված է

ոյժերը: Որքան աւելի խոր է ըմբռնում որևէ անհատ կամ խումբ բնութեան վարիչ ոյժերը, այնքան աւելի դիւրութիւն ունի օգտւելու նրանցից: Որքան աճում է նաև մարդու գիտութիւնը, նոյնքան աճում է նաև նրա իշխանութիւնը բնութեան վրայ, ապա ուրեմն նաև կեանքի և նրա հոսանքի վրայ, որովհետեւ կեանքը բնութեան ոյժերի արտայայտութիւնն է:

Երկու ոյժ հանդիսանում են իբր խթան մարդու գիտակցութեան աճելուն և զարգանալուն. ազգաբնակութեան աճումը և մարդկային պահանջների բազմանալը։ Երբ ազգաբնակութիւնը բազմանում և խտանում է, մարդիկ ստիպւում են մոջոցներ որոնել ամէնի գոյութիւնը պահպանելու համար. երբ մարդու պահանջները բազմանում և տարատեսակ են դառնում, մարդիկ ստիպւում են նոր հնարներ որոնել այդ պահանջները գոհացնելու։ Այս երկու ոյժերն են աղբիւրը ամէն գիտութեան և հնարամտութեան:

Ազգաբնակութեան աճումը և նոր պահանջների երևան գալն էր, որ ստիպեց մարդկանց լեռները ծակել, դաշտերը մշակել, հեռաւոր երկիրներն իրար հետ կապել, անջատ ազգերը յարաբերութեան մէջ դնել և այս ու նման միջոցներով համերաշխութեան կապերը պրկել և անհատի բազմակողմանի զարգացմանը նպաստել։ Բայց այս ամէնը հնարաւոր էր կատարել միայն այն չափով, ինչ չափով մարդկութիւնը տիրում էր բնութեան ոյժերին: Ուրեմն, առանց բնութեան ուժերին ոշխելու՝ մարդը չի կարող կեանքի հոսանքին միջամտել։

Մինչև այսօր մարդկութեան զարգացումը ըեթացել է այս ճամբով. նա շարունակելու է