Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/16

Այս էջը հաստատված է

3

Անգաճ արա բարիթավուր.
Գընա՛, հիդըն խաղ մի՛ անի,
Ցարի սիրտըն դաղ մի՛ անի,
էտ կըրակըն չաղ մի՛ անի,
5

Չաղ շուռ արի

Յարսուն տարի.
Յարին բեդամաղ մի՛ անի:

Բեդամաղ չըլի միզանից,
Չըհիռանա անմիղ բանից.
10 Յարըն նազով հոքիս հանից.
Հանած ծառ է,
էշխով վառ է,
Չի վախենա սուլթան-խանից:

Խանի պես դիվան իս անում,
15 Շահզադի պես սան իս անում,
Էտ ի՞նչ թավուր բան իս անում.
Բանըտ բանդ է,
Պռոշըտ ղանդ է,
Քաղցըր լիզվով ջան իս հանում:

20 Ջան չունիմ յարի ձեռնեմեն,
Հիվանդ իմ էշխի կըռնեմեն,
Դիղ անիս ծուցիտ նըռնեմեն.
Նըռիտ օսկով,
Քաղցըր խոսկով
25 Կրակ իս վեր ածում բերնեմեն:

Բերնիտ մեչըն լալ է, գո՛զալ,
Հաքիտ զարըն ալ է, գո՛զալ,
էտ ի՞նչպես խիալ է, գո՛զալ,
էտ խիալով նազ իս անում,
յա՛ր, ա՜ման: