60
Փունջ մանուշակ նուր իս գալի.
Վարթի մեչըն շուռ իս գալի:
Շուռ իս գալի բըլբուլի պես,
65
Հուտըտ գուքա սընբուլի պես,
Սուփրի մեչըն թայգուլի պես
Դաստա կապած,
Ռեհնին կըպած,
Բաց իս էլի դուն
գուլի պես:
70
Գուլ իս կոկոր՝ տերիվակալ,
Զիս թառամի՝ արիվակալ,
Թաքավուր իս բարիվակալ,
Բա՛րով տամ քիզ.
Մըտիկ տու միզ.
75
Չէ թե ամսով՝ օրիվակալ:
Օրն ի օրըն շատանում իս,
էշխի մեչըն մոդանում իս,
Սըրտի դարդըս հիդ անում իս․
Հիդ արա, տի՛ս,
80
Թե թաբիբ իս.
Խիլքըն գըլխես հա՜
տանում իս:
Տարար խիլքըս, հեյրան արիր.
Բարակ միչկըտ սեյրան արիր,
Էտ կըրակով բիրյան արիր.
85
Հալբաթ մահիս հազ իս անում,
Հազ չունիմ խային յարեմեն,
Չիս ջոգվում անգին քարեմեն,
Թաք չանցկենաս իղրարեմեն.