Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/19

Այս էջը հաստատված է

90

Հոքիս հանիս,

Պըրծընիմ ահուզարեմեն։


Ահուզար իմ քաշում, ա՜ման,
Քիզնից ուրիշ չունիմ գուման.
Ծուցիտ մեչըն չայիր-չիման,
95

Չի՜ման ասիմ,
Մուրախաս իմ,

Սըրտումս ունիմ իղրար-իման:


Իղրար-իմանեն չանցկենամ.
Առանց քիզ մին օր վո՞ւնց կենամ.
100 Բերնումըս դընիմ սանձ՝ կենամ.

Սանձահարիմ,
Սիրտըս վարիմ՝

Անհընանալու գանձ կենամ:


Գանձ իս սիրով ու սիրեկան,
105 Ղիմեթ ունիս անգին ական,
Լալ ու ջավահիր պատվական.

Պատիվ անիմ,
Քանի ջան իմ,

Չուն աշխարհս է անցողական:


110 Անց մի՛ կենա, թե հալալ իս,
Մի մոր ծըծած, մի մոր դալ իս.
Ղաբուլ ունիմ, թեգուզ հալիս,
Չունքի իլթիմազ իս անում,

յա՛ր, ա՜ման:

Իլթիմազըս էս է, ջա՛նում,

115 Օրըս հիդըտ կես է, ջա՛նում,
Էշխըն է՛ստու պես է, ջա՛նում,

Ջա՛նում, ջա՛ն իս,
Աննըման իս.

Աշխարս ուս ու տես է, ջա՛նում: