Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/20

Այս էջը հաստատված է

120 Ուս ու տես արա, իմա՛ցի.
Մըտի՛կ արա աղ ու հացի.
Թաք իղրարին դըրո՛ւստ կացի.
Կա՛ց իղրարին,
Ահլի շարին,
125 Յիփ միռանիմ, վըրես լացի:

Լացիս, աչկըտ գայի անիս,
Դաստա ռեհան փայի անիս,
Արտասռւնքըտ չայի անիս.
Չայու ջուր իս,
130

Խիստ տըխուր իս.

Ադալաթըտ շահի անիս:

Շահի զուբիաթ թաբաղըն
Չի հարցընի դուգուն-դաղըն.
Վա՜յ թե էլ չըխոսիս վաղըն.
135

Վաղըն գուքամ,

Նըստիմ ու լամ,
Ասիմ բարիթավուր խաղըն:

Խաղ իս էլի, Սա՛յաթ-Նովա,
Դաղ իս էլի, Սա՛յաթ-Նովա,
140 Բաղ իս էլի, Սա՛յաթ-Նովա.
Գլուխըտ փիանդազ իս անում,
յա՛ր, ա՜ման:

Էսպես լավ բարիթավուր յարանա. Արութինի ասած:
էսպես լավ բարիթավուր-յարանա, որ (ինչ որ) աշուղ օղլանի հետ պատահելու է, բոլորը սրա մեջ է գրած։
 

4


Դիբա ու ենգիդունիա, զարբաբ ու զար իս, գովե՛լի,
Հընդու դիարեմեն էկած զաբ-ղալամքար իս, գովե՛լի,
Շատ սովդաքար քիզ կու պըտռե՝ դուն անգին քար իս, գովե՛լի,
Անտակ ծովի միչեն հանած անգին գովհար իս, գովե՛լի:

5 Յիփ դու բաղչեն սեյրան կեհաս՝ ծովի նըման գուքա ալիտ,
Գըլուխըտ պահելով արա՝ նամ չրդիբչի խաթուխայիտ․