Իմ սիրմա-էրծաթ ա՛խպեր,
Օսկեջըրով վարակած:
10
Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, ի՞նչ է ասում էտ քու փալըտ.
Իսկի չի՛ս գալի, չի՛ս ասում՝ «Աջաբ ի՞նչ է, բա՛նդա, հալըտ».
Ա՜ստված վըկա, սիրտըս էրից ջեյրանի նըման ման գալըտ.
Յիս քիզանից չի՛մ հիռանա, թեգուզ դուս գա խաթուխալըտ.
Թեգուզ սիրիս, թեգուզ ատիս, թե գուզե համբուրիս, ա՛խպեր:
Համբուբիմ սիրով համբուր,
Վունցոր խեչին է դաստուր.
Ով քիզ խայան մըտիկ տա՝
Դառնա էրկու աչկով կուր:
Քիզիդ բաս ո՞վ կարա բըռնի՝ հազար բաբաթ բառ իս էլի.
20
Խոսկիրըտ անգին ջավահիր՝ Ասմավուրու ճառ իս էլի.
Հուտըտ աշխարըս է զավթի՝ բալասանի ծառ իս էլի.
Չըկա քիզ պես էշխի ջունոն՝ կըրակ նընգած վառ իս էլի.
Շատ մարթիք քիզիդ կու էրիս. էտ լեզվի տեր վուր իս, ա՛խպեր։
Վուր յիս ասիմ՝ իմա՛ցի,
էշխի մեչըն հիմացի.
Ինձ հուրյան-բիրյան արիր,
Ասում իս, թե դիմացի:
Խիլքըս գըլխեմես տարիլ իս, լիրթ ու թոքըս զարդ իս արի,
Սիրտըս փուրումըս սպանեցիր, էշխըտ քիզի նարդ իս արի,
30
Ինձ հուրյան-բիրյան շինեցիր. աջա՞բ դուն էլ դարդ իս արի.
Յիփ քի սիբով մեհման անիմ, վի կացի, թե մարդ իս, ա՛րի,
Ուրախա՛ցի, ուրախացո՛ւ. չունքի միզ մոդ հուր իս, ա՛խպեր:
Հուր իս. սիրով սիրա՛կան,
Քիզի ղուլուղ պատվական
Հազար թուրլու կերակուր,
Սուրփ գինի անապական:
Համաշա իմ յարի ճամփին կանգնած իմ՝ տալիս իմ դովա.
Աշխարքըն աշխարով կըշտացավ, իմ սիրտըն քիզանից սով ա․
Ցըրե՛, շա՛ղ տո վուտիտ տակըն, էշխետ դառա հավաջովա.
40
Իսկի չի՛ս գալի, չի՛ս ասում. «Խիստ իս լալի, Սա՛յաթ-Նովա».
Չըլի՞ միտկըտ մոլըրվիլ է, սըրտումըտ պըխտուր իս, ա՛խպեր.