Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/25

Այս էջը սրբագրված է

Պըխտուր սիրտըտ պարզ արա,
Բըլբուլի պես փարզ արա,
Աստըձուն փա՛ռք, Քաղկումն իս՝
45

Դադրըտ Խանին արզ արա:


Արզ իմ անում հազարին,
Հա՜ զարբաբին, հա՜ զարին.
Սիրտըս յարալու արիր՝
Աչկըս գուլա հա՜ զարին:

Հազարին հազար պիտի,
Էրած սըրտին ճար պիտի,
Յիս մե Էշխի ջունուն իմ՝
Ինձ մե դողրու յար պիտի:

Յարի լիզուն բըլբուլ է,
55

Դաստամազըն սըմբուլ է.

Սայաթ-Նովեն լալիս է,
Մակա՞մ ղարիբ բըլբուլ է։

էսպես մուխամմազ բայաթիով, Արութինի ասած:

9


էսօր իմ յարին տեսա, բաղչի մեչըն ման գալով,
Գեդինըն զարթարվեցավ իմ յարի օսկե նալով.
Բըլբուլի պես պըտուտ էկա վարթի վըրա՝ ձեն տալով,
Ջունուն էլավ խիլքըս գըլխես, սիրտըս տըխուր, աչկըս լալով.
5 Հույս ունիմ իմ ստիղծողիմեն՝ միր դուշմանն ըլի էս հալով:

Յա՜ր, էտ քու նազ ու ղամզով ջանըս փել ու փանդ իս արի,
Խըմիլ իս էշխով շարբաթըն՝ պըռոշնիրըտ ղանդ իս արի.
Խաթուխալով, քաղցըր լիզվով շատ ինձպեսին բանդ իս արի.
Տո՛ւր դանակըն, ինձի սպա՛նե. մի՛ ասի՛ ռիշխանդ իս արի.
10 Չունքի մահըս յարիմեն է, թուղլի միռնիմ լավ գոզալով։

Տարին տասնէրկու ամիս մազիրըտ հասած կուլի.
Պըռոշեմետ միղր է կաթում, թողնիս՝ յախետ թաց կուլի.