Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/26

Այս էջը սրբագրված է

Գարնան շընչի [ծաղկի] նըման կարմիր վարթըտ բաց կուլի.
Ի՞նչ օքուտ է քու բաղմընչուն՝ ղարիբ բըլբուլըն լաց կուլի.
15 Մուրվաթ չունիս, պըտուտ գուքա բաղչի վըրա՝ ճըկճըկալով։

Յիփ քու սուրաթըն կու քաշին՝ նաղշումըն շընուք կու տաս.
Կու վըռվըռաս ճըրաքի պես՝ սաղչումըն շընուք կու տաս.
Մըշկով լիքն բըրոլի պես թաղչումըն շընուք կու տաս.
Բաց կուլիս կարմիր վարթի պես՝ բաղչումըն շընուք կու տաս․
20 Քամին դիբչի փոթլիտ մեչըն՝ հուտըտ գուքա վըռվըռալով:

Յիս էլ ուրիշ յար չունիմ, էս գըլխեն վա՛ղ իմացի.
Ա՛նգաճ արա, մա՜տաղ իմ քիզ, էս խոսկըս սա՛ղ իմացի.
Մըտի՛կ արա քու ստիղծողին՝ տուզ-նամագ-ա՛ղ իմացի.
Սայաթ-Նովին մի՛ ջըգրեցնի՝ էշխեմետ տուսաղ իմացի.
25 Խիլքըս գըլխեմես տարիլ իս քու, բեմո՛ւրվաթ, գարդիշ տալով։

էսպես լավ մուխամմազ. Արութինի ասած:

10


Գուզիմ ումբրըս հենց անց կացնիմ՝ օրըս մունաթ չըքաշե.
Թեգուզ հազար դարդ ունենամ՝ դարըս մունաթ չըքաշե.
Ղաստ անիմ, բարու հանդիբիմ՝ չարըս մունաթ չըքաշե.
Գըլուխըս չարեն ռադ անիմ՝ սարըս մունաթ չըքաշե.
5 էրեսըս հայալու պահիմ՝ արըս մունաթ չըքաշե:

Հիռու տիղացեն գալիս իմ՝ խիլքի զարար շահ իմ բերի.
Հուջրես լիքն է անգին լալով, ջավահիրչուն ահ իմ բերի.
Հընդու միչեմեն դուս էկած ղիմեթով մաթահ իմ բերի.
Տեսնողըն թահրըն չի գիդի՝ մե հեստի քարգահ իմ բերի.
10 Հեստի տիղ դուքան բաց անիմ՝ զարըս մունաթ չըքաշե:

Մե բիռըս Փըռանգի ատլաս է, տալիս է շովղ ու շափաղաթ.
Մե բիռըն՝ զար֊ղալամքարի, տիղ ունե վունցոր մաքաղաթ.
Մե բիռըս Չինումաչինին կու առնե թամամ, փարաղաթ.
Մե բիռըն ենգիդունիա է, մե բիռըն՝ փարչայի խալաթ.
15 Վո՛ւնց ձևիլ գուզե, վո՛ւնց կըտրիլ՝ կարըս մունաթ չըքաշե: