Մե բիռըն դըրմըզ ու զափռանգ, մե բիռըն էլ զանջափիլ ա.
Մե քանի բիռըս դարիչին, մե բիռըն էլ ղաբանփիլ ա,
Բերնիրըն վըրա չէ գալիս, հակնիրըս է սիլա-սիլա.
Անտակ ծովի միչեն հանած ակնիր ունիմ՝ լալ ու թիլա.
20
Մարքարիտըս շադա-շադա՝ շարըս մունաթ չըքաշե:
Շատ մարթ էստունք կու իմանա, կոսե. «Հալբաթ սա զանգին ա».
Չին գիդի, թե ուշկ ու միտկըս հազար մե բաբաթ հանգին ա.
Մարիփաթով քաղցըր լիզուն դիփունի վըրա անգին ա.
Սայաթ-Նովեն էնդուր գուլա՝ գըլուխըն մահու ճանգին ա.
25
Աստվաձ սիրողն ինձ ազատե՝ յարըս մունաթ չըքաշե:
Մուխամմազ. Արութինի ասած:
Դուն էն հուրին իս, վուր գեմի կու զավթե,
Չունքի ինձ զավթեցիր խափով, նազա՛նի.
Արիվիլք, արիվմուտ, հարավ ու հյուսիս
Չըկա քիզի նըման չափով նազա՛նի:
5
Շատ մարթ քու էշխեմեն կու դառնա յիզիդ,
Արի մե ռա՛հմ արա, լա՛վ կացի միզիդ,
Գուզիմ, թե համաշա դամ անիմ քիզիդ՝
Սանթուրով, քամանչով, դափով, նազա՛նի:
Դարդիրըս շատացավ՝ ասիլ իմ ուզում.
10
Աչկեմես արտասունք հուսիլ իմ ուզում.
Համաշա, յա՛ր, քիզիդ խոսիլ իմ ուզում.
Սիրտըս չէ կըշտանում գափով, նազա՛նի:
Հայալու իս՝ ադաբ ունիս, ար ունիս,
Ձեռիտ դաստա կապած սուսանբար ունիս.
15
Տո՛ւր, ինձի սըպա՛նե՝ իխտիար ունիս.
Հենչաք ըլի՝ կենաս բափով, նազա՛նի:
Սայաթ-Նովեն ասաց՝ արզ անիմ Խանին.
Ղաբուլ ունիմ՝ քու խաթրու ինձ սըպանին.