Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/34

Այս էջը սրբագրված է

Հիդըս խո՛սի, մի՛ կենա խըռովի պես.
Տալղա տըվիր՝ գեմիս տարար ծովի պես.
35 Կու միռնիմ. չիս տեսնի Սայաթ-Նովի պես.
Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ.
ուրիշ դիղ, ա՜ման, ո՛ւրիշ դիղ:

էսպես շիրվանի հանգում, nր ասում է՝ Յոլարումըզդան. Արութինն ու իր սիրեկանն ասում են իրար:
Սեպտեմբերի 3-ին, քրոնիկոնի 444-ին (1756):

19


Դաստամազըտ սիմ ու շшրբшբ, նամ շաղ էկած ռեհան է.
Ունքիրըտ ղալամով քաշած, էըեսըտ զարնըշան է.
Ակըռքնիրըտ լալ ու մարքրիտ, ռանգիտ մաըթ կու երանե.
Թաք յիս միռնիմ՝ դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գերեզմшն է.
5 Նազիտ միռնիմ, նազ մի՛ անի. նազըտ ինձ կու սըպանե:

Վուր բըլբուլին վարթըն [խափե, шբш] խարին թամա՛մե.
Ումնոր կանց միզի լավ սիրիս՝ Աստվաձ չարին թամա՛մե.
Դիդարետ կարոտ մընացի․ էրկու տարին թա՛մամ է.
Թաք յիս միռնիմ՝ դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գերեզման է.
10 Նազիտ միռնիմ, նազ մի՛ անի. նազըտ ինձ կու սըպանե:

Թառամեցավ կարմիր վարթըն, բաղըն բըլբուլ չէ գալի,
Սիրտըս յարալու շինեցիր, էրվում իմ մըրմընջալի.
էշխեմետ հիվանդացիլ իմ, պառկած իմ դըժար հալի.
Թաք յիս միռնիմ՝ դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գերեզման է․
15 Նազիտ միռնիմ, նազ մի՛ անի. նազըտ ինձ կու սըպանե:

Մեջլումի պես սարն իմ նընգի, Լեյլումեն խաբար չունիմ.
էշխեմետ սիըտըս էրվում է, հովանալու ճար չունիմ.
Աստվաձ վըկա, աշխարումըս յիս քիզ ավել յար չունիմ.
Թաք յիս միռնիմ՝ դուն սաղ ըլիս, էշխըտ իմ գերեզման է.
20 Նազիտ միռնիմ, նազ մի՛ անի. նազըտ ինձ կու սըպանե:

Սայաթ-Նովեն ասաց՝ զա՛լում, աչկըս լալիս է արին,
Հում կսւթնա՛կիր՝ Աթամի զա՛թ, նա՛լաթ քու էյթիբարին.
Իղրարեմեն շուտ անցկացար, ո՞ւր է յարասուն տարին.